ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողներին ներկայացրեց ԲՀԿ նախընտրական համամասնական ցուցակի առաջին 10 անունները:
Երկրորդ տեղում՝ Իշխան Զաքարյանն է, երրորդում՝ Նաիրա Զոհրաբյանը, չորրորդում՝ Վարդան Բոստանջյանը, այնուհետեւ՝ Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը (ՀՀՇ վարչության անդամ), Տիգրան Ուրիխանյանն է («Ալյանս» կուսակցության նախագահ), 8–րդում՝ Իվետա Տոնոյանը, 9–րդում՝ Արգամ Աբրահամյանը (Արտաշատի քաղաքապետը)։ Տասնյակը եզրափակում է Վարդևան Գրիգորյանը։